‘
Բրազիլիայում ընթացող Կոնֆեդերացիայի Գավաթին (եվ ընդհանրապես, որեւէ միջազգային խոշոր մրցաշարի) առաջին անգամ մասնակցող Թաիթիի հավաքականի գլխավոր մարզիչ Էդդի Էտաէտան մի փոքր ներկայացրել է իր էկզոտիկ թիմին:
«Մեր 23 խաղացողներից 9-ը գործազուրկ է: Ինչ-որ մեկը աշխատում է առաքիչ, մյուսը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ունենք հաշվապահ, մեկն էլ մարզիչ է: Պաշտպաններից Լյուդիվյոնը առավոտյան ժամը 4-ին արթնանում է եւ մեկնում իր ալպինիստի աշխատանքին, իսկ երեկոյան 5-ին ժամանում մարզումների:
Իհարկե, մենք տեխնիկապես եւ ֆիզիկապես այդպես հզոր չենք, ինչպես մեր մրցակիցները, բայց մեր գլխավոր զենքը՝ մեր սիրտն ու հոգին են»,- Էտաէտայի խոսքն է մեջերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ժամանակով 23:00-ին Թաիթիի հավաքականը Բրազիլիայում կխաղա Նիգերիայի հավաքականի հետ:
Տեսանյութը՝ Արեւմտյան-Սամոա – Թաիթի հանդիպման մասին է, որ ավարտվել է 10-1 հաշվով՝ հօգուտ թաիթցիների:
‘