‘Այսօր կրճատվել են Նաիրիտի 1700 աշխատակիցներ’

983

Այսօր` 2015թ. փետրվարի 6-ին, կրճատվեցին Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ: Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում: Այս մասին ասվում է Նաիրիտ գործարան ՓԲԸ արհմիութենական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին և լիահույս է, որ գործարանն այնուամենայնիվ վերագործարկվելու է և բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի:

Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեր հետ միասին պայքարելու ենք հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար:

Նախորդ հոդվածը‘Ծանոթացեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիք Միլլսի հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Բաքվու՛մ էլ է Պուտինն ամեն ինչի մեղավորը’