‘
Այսօր ԱԺ-ում կկայանա Աժ ոչ իշխանական Քառյակի ներկայացուցիչների հանդիպումը, որից հետո պետք է հայտարարվի Քառյակի կողմից նախատեսվող համատեղ հանրահավաքի օրը: Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումից հետո, որը կայացել էր սեպտեմբերի 12-ին, Ժառանգության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ ուժի մեջ է նաեւ համատեղ մարզային այցելություններ կատարելու որոշումը, եւ ինչպես այդ հարցի, այնպես էլ՝ հանրահավաքի հետ կապված բոլոր մանրամասները կներկայացվեն Քառյակի այսօր կայանալիք հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ Քառյակի կազմում են Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»:
‘