‘
Այն շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախորդ օրն է: Այս օրը եկեղեցին թույլատրում է չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ: Այս օրը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելել են Ադամն ու Եվան: Շատերն այն կապում են հեթանոսության հետ, բայց Բարեկենդանը զուտ քրիստոնեական բառ է:
Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է:
Այդ օրվանից սկսած մինչև Սուրբ Զատիկ մեր եկեղեցու հավատացյալներն անցնելու են բուսական ծագման սնունդի, ինչպես նաև պահպանելու են վարքի որոշակի կանոններ:
Պահքը գալիս է օգնելու մարդուն հոգևոր առաքինությունների ճանապարհին և նպատակ ունի այդ 48 օրերի ընթացքում սովորեցնել առաքինի վարք:
‘