‘Այսօր հոկտեմբերի 27-ի ողբերգության 15-րդ տարելիցն է’

1141

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում զինված ահաբեկիչները, Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրին աննախադեպ ահաբեկչություն՝ գնդակահարելով 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանջյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի անդամներին:

Այսօր ոճրագործության տարելիցի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը ժամը 13:30-ին  այցելելու է Կոմիտասի անվան Պանթեոն, այնուհետեւ՝ Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: 

Նախորդ հոդվածը‘«Էս մեկը կարող է լինել ուժեղ ընդդիմադիր շարժման կառուցման վերջին հնարավորությունը»’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Իշխանությունները ամեն ինչ արեցին հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար ‘