‘Այսօր` հոկտեմբերի 30-ին սպասվող իրադարձությունները’

674

Ձեզ են ներկայացնում ենք օրվա ընթացքում սպասվող հիմնական իրադարձությունները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում ժամը 12:00-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամլո ասուլիսը:

Նույն ժամին` 12:00-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում տեղի կունանա Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ասուլիսը` «Հայաստանում 2013թ. գարնանային զորակոչի գործընթացը, արդյունքները,  զորակոչիկների իրավունքները և ներկայիս իրավիճակը» թեմայով:

Ժամը 12:00-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում սպասվում է «Գրական տապան 2013» փառատոնի ամփոփիչ մամլո ասուլիսը:

«Նարեկացի» արվեստի միությունում Ավստրիայից ժամանած մասնագետները ժամը 13:00-ին կանցկացնեն «Հայաստան-Ավստրիա-Արևելք-Արևմուտք-Թարգմանություն» վերնագրով հանրային դասախոսություններ:

Նույն ժամին «Հայացք» մամուլի ակումբում «Բյուջե-2014» և նոր մարտահրավերներ» թեմայով կխոսի Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ժամը 13.00-ին Մամուլի ազգային ակումբում տեղի կունենա «ՀՀ-ում արտագաղթի նվազեցմանն ուղղված քաղաքականության բարելավում» թեմայով հանրային քննարկման արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիս: 

Ժամը 15:00-ին «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա երեխաների և պատանիների համար ստեղծված «Իրավունք և ազատություն» գրքի շնորհանդեսը:

Ժամը 10-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում, աշխատանքը կսկսի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստից հետո  ԱԺ Կարմիր դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս: 

Աժ-ում կշարունակվեն Բյուջե-2014-ի շուրջ քննարկումները: 

Նախորդ հոդվածը‘Հեյգ. Անկախություն հայտարարելու դեպքում Շոտլանդիան կհայտնվի ԵՄ-ից դուրս’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ապրում ենք` ինչքան որ կապրվի’