‘
Այսօր ոչ պաշտոնապես նշվումէ ձախլիկների միջազգային օրը: Ըստ որոշ տվյալների, ձախլիկների օրը նշելու ավանդույթը սկզբնավորվել է 1976-ին՝ Lefthanders International կազմակերպության նախաձեռնությամբ: Ըստ վիճակագրության, աշխարհի բնակչության շուրջ 10 տոկոսը ձախլիկ է: Ձախլիկների միջազգային օրը հռչակելով՝ նախաձեռնողները նպատակ ունեն տարատեսակ սարքավորումներ արտադրողների ուշադրությունը գրավել ձախլիկների խնդիրների վրա: Աջ ձեռքին հարմարեցված սարքեր օգտագործող ձախլիկները անբնական ու անհարմար շարժումներ են անում՝ հաճախ մկանային եւ նյարդային սթրես տանելով: ԱՄՆ-ում անցկացված մի վիճակագրության համաձայն, ձախլիկներն ավելի շատ են զոհվում արտադրության ընթացքում տեղի ունեցած վթարների արդյունքում:
‘