‘Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է’

528

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Իսկ 1950 թվականից աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

Այդ կապակցությամբ այսօր՝ ժամը 13:00-ին, Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է երթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից:

Նախորդ հոդվածը‘Մեսին գերազանցեց Մյուլերի ռեկորդը. 2012թ. Մեսիի բոլոր գոլերը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլին կարող է զրկվել վարչապետի պաշտոնից’