‘Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է’

1586

Այսօր հայ մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է: Նկարիչը ծնվել է 1880թ. փետրվարի 28-ին՝ Նոր Նախիջևանում: Սարյանի նախնիները եղել են անեցիներ, ովքեր գաղթել են Ղրիմ։ Այնուհետև նրա նախնիները տեղափոխվել են Նոր Նախիջևան, և նպաստել տեղի հայկական գաղութի ստեղծմանը։

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։

Մարտիրոս Սարյանը գրել է. «Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ»:

Նա խոշոր ներդրում է կատարել նաեւ 10-րդ դարի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ոչ առեւտրային դրամական փոխանցումները գրեթե կեսով նվազել են. Դրամին ծանր օրեր են սպասվում’