‘
Այսօր` ապրիլի 16-ին, 2008 թվականի մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրն է: Դավիթն այսօր կդառնար 38 տարեկան: Նա սպանվել է Պարոնյան 2 հասցեում` թիկունքից արձակված կրակոցից: Դավիթը ծնունդով Վանաձորից էր, մասնագիտությամբ՝ ոսկերիչ:
Արդեն 5 տարի է անցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից, սակայն ինչպես Դավիթ Պետրոսյանի, այնպես էլ մյուս 9 զոհերի սպանության հանգամանքները չեն պարզվել ու ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
‘