‘Այսօր մեկնարկում է «Հեռուստամարաթոն 2012»-ը ‘

925

Այսօր երեկոյան Երեւանի ժամանակով ժամը 20-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը: Այն  կշարունակվի մինչեւ վաղը առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund.org կայքի միջոցով: Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հ1, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքների եթերում: 

Հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեր գյուղը» խորագրի ներքո: Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: 

Նախորդ հոդվածը‘Նիդերլանդներում թմրաբիզնեսով զբաղվող խոշոր ավազակախումբ է հայտնաբերվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ռմբակոծվել է Հալեպի խոշոր հիվանդանոցներից մեկը. 40 զոհ’