‘Այսօր մեկնարկում է «Հեռուստամարաթոն-2013»-ը ‘

540

Այսօր, Երեւանի ժամանակով՝ ժամը 20-ին, կմեկնարկի 16-րդ հեռուստամարաթոնը, որը  կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund.org կայքի միջոցով: Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հանրային հեռուստաընկերության, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքների եթերում: 
Հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված նվիրատվությունները կնպատակաուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի /116կմ/ կառուցմանը: Որպես կանոն՝ հեռուստամարաթոնին նախորդում է համաեվրոպական հեռախոսամարաթոնը` նոյեմբերի 21-24-ը: Այս անգամ հիմնադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնին հավաքագրել է 1.460.000 եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

Նախորդ հոդվածը‘Ռումինիայի նախագահ. Երկրի նոր նպատակը Մոլդովայի հետ միավորումն է ‘
Հաջորդ հոդվածը‘Հեռուստամարաթոնների քրոնիկոն. Ամեն ինչ սկսվեց 1996-ին’