‘Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլը’

909

Այսօր` փետրվարի 17-ին, կվերսկսվեն Չեմպիոնների լիգայի հանդիպումները: 16 եվրոպական ակումբներ միմյանց հետ կմրցեն մայրցամաքի ամենաուժեղ թիմի կոչման համար: Տիտղոսի  հիմնական թեկնածուներից են «Չելսին», «Բավարիան», «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»: Գլխավոր եվրոգավաթի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին Բեռլինում:

«Բավարիան» մեկնարկային խաղը կանցկացնի Ուկրաինայում, իսկ Մոուրինյոն` Փարիզում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը կմեկնարկի «ՊՍԺ» – «Չելսի» և «Շախտյորի» – «Բավարիա» խաղերով: Փարիզում և Լվովում կպայքարեն մրցաշարի հիմնական հաղթողների թեկնածուները: Նախ, մենք նկատի ունենք «Բավարիային»: Մյունխենյան ակումբն այսօր, թերևս, ամենահզոր թիմն է մայրցամաքում:

Փարիզում «ՊՍԺ»-ի եւ «Չելսի»-ի միջև հանդիպումը կլինի նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղի կրկնությունը: Այն ժամանակ «ազնվականները» միայն խաղի վերջին րոպեին Դեմբա Բայի խփած գոլի շնորհիվ դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ:

1/8 եզրափակիչում Կարլո Անչելոտիի սաների հակառակորդը կլինի գերմանական «Շալկեն»: Այնպես, ինչպես Չեմպիոնների լիգայի անցյալ մրցաշրջանի միևնույն փուլում «ՊՍԺ»-ն հանդիպել էր «Չելսիի» հետ: Այն ժամանակ «Ռեալ» -ը երկու խաղերի ընդհանուր 9:2 հաշվով ջախջախել էր մրցկացին:

1/8 եզրափակչի առավել հետաքրքիր ինտրիգային հանդիպում է սպասվում «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» միջև: Այո, նրանք նախորդ մրցաշրջանի նույն փուլում խաղացել են: Այս մրցաշրջանում շատ են պատահականությունները, և թիմերին հնարավորություն է տրվել ռևանշի հասնել մրցակից թիմի նկատմամբ նախորդ մրցաշրջանում պարտություն կրելու և պայքարից դուրս մնալու համար:

Անգլիական ակումբը կփորձի վրեժխնդիր լինել նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայից» երկու պարտությունների համար: Անգլիական ակումբը սեփական հարկի տակ  պարտվել էր 0:2, իսկ հյուրընկալվելիս  1:2 հաշվով:

Հետաքրքրություն է առաջացնում նաև Դորտմունդի «Բորուսիայի» և «Յուվենտուսի» հանդիպումը: Գերմանական թիմը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անկանոն և վատ ֆուտբոլ է խաղում, ակումբը կարող է դուրս մնալ Բունդեսլիգայի էլիտայից, սակայն հաջողությամբ է խաղում Չեմպիոնների լիգայում:

Փլեյ-օֆի առաջին փուլում «Արսենալը» կխաղա «Մոնակոյի» հետ:  «Մոնակոն» խմբում իրեն դրսևորեց որպես կարգապահ թիմ, որը քիչ գոլ է խփում, բայց գրեթե գոլեր բաց չի թոնում. խմբային վեց խաղերի ընթացքում ունի մեկ բաց թողած գնդակ:

Շվեյցարիայում «Բազելը» կընդունի «Պորտուին»: Թիմերը վիճակահանության ժամանակ կցանկանային, որպեսզի իրենց բաժին հասներ այս թիմերից մեկը, սակայն ճակատագիրը նրանց  կապեց իրար հետ:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Համաձայն չեմ, որ «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն են ՉԼ-ի գլխավոր ֆավորիտները»’
Հաջորդ հոդվածը‘Ինտերնետային լեզվով ասած, Աշոտյանը տիպիկ տրոլ ա, գիտական լեզվով՝ տրիկստեր ‘