‘
Այսօր 20-րդ դարի ինդուստրացման խորհրդանիշը դարձած Lunch atop a Skyscraper (Նախաճաշ՝ երկրնաքերի բարձունքին) հանրահայտ լուսանկարի 80-րդ տարեդարձն է:
Սակայն պարզվում է՝ լուսանկարը, որում 11 անվախ բանվորներ «մի փոքր շունչ են քաշում» 260 մետր բարձրությամբ մետաղաձողի վրա, մինչ օրս մի շարք հարցերի տեղիք է տալիս:
Մասնավորապես՝ մինչ օրս հայտնի չէ, թե ովքեր են լուսանկարում պատկերված բանվորները: Լրագրողները մի քանի անգամ փորձել են ինչ-որ տեղեկություն հայթայթել նրանց մասին, բայց ապարդյուն:
Հայտնի չէ նաև, թե ում է պատկանում լուսանկարը, քանի որ նկարահանումներին մասնակցել են միանգամից մի քանի լուսանկարիչներ:
Նկարահանումը կատարվել է 1932թ.՝ Empire State Building-ի շինարարության ժամանակ: Ամերիկացիները և հատկապես նյույորքցիները «Նախաճաշ՝ երկնաքերի բարձունքին» լուսանկարը համարում են իրենց պատմության մի մասը:
‘