‘Այսօր նավթամթերքի մանրածախ գները Հայաստանում 2,2-4.2%-ով նվազել են’

873

ԱրմԻնֆո-ի դիտարկման տվյալներով, այսօրվանից Հայաստանում նավթամթերքի մանրածախ գներն էապես նվազել են: Դրանք անփոփոխ էին, գործնականում, 2012 թվական ամռանից:

Արդյունքում` 2014 թվականի փետրվարի 24-ից «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի 1 լ գինը նվազել է 3,8%-ով` մինչև 510 դրամ նախկին 530 դրամի դիմաց: «Պրեմիում ԱԻ 95» բենզինի գինը նվազել է 4%-ով` մինչև 480 դրամ նախկին 500 դրամի փոխարեն: «Ռեգուլյար ԱԻ 91» բենզինն էժանացել է 4,2%-ով` մինչև 460 դրամ նախկին 480 դրամի փոխարեն: Դիզելային վառելիքի գինը նվազել է 2,2%-ով, նույնպես կազմելով 460 դրամ 1 լ դիմաց` նախկին 470 դրամի փոխարեն, իսկ եվրոդիզելի գինը նվազել է 490 դրամից մինչև 480 դրամ 1 լ դիմաց: Նավթամթերքի ներկրմամբ զբաղվող ընկերությունները գների անկումը պայմանավորում են համաշխարհային թրենդերով:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստան է առաքվել 327,990 հազար տոննա նավթամթերք` 2012 թվականի 346,403 հազար տոննայի դիմաց, անկումը կազմել է 5,3%: 2013 թվականին Հայաստան առավել ծավալի նավթամթերք է մատակարարվել Ռուսաստանից և Ռումինիայից` համապատասխանաբար 98,289 հազար տոննա և 97,184 հազար տոննա:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ուկրաինակենտրոն’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ քառօրյայի օրակարգում ներառված է 100 հարց և 21 միջազգային պայմանագիր’