‘
Հինգշաբթի Շոտլանդիայում կանցկացվի հանրաքվե, որը կորոշի Միացյալ Թագավորության այդ հատվածի հետագա ճակատագիրը: Ընտրողները պետք է «այո» կամ «ոչ» պատասխանեն «Արդյոք Շոտլանդիան պե՞տք է լինի անկախ պետություն» հարցին:
Ակնկալվում է, որ մասնակցությունը չափազանց մեծ է լինելու՝ ավելի քան 4 միլիոն մարդ է գրանցվել քվեարկությանը մասնակցելու համար:
Շոտլանդիայում բացվել են 2608 ընտրատեղամասեր, որոնք կաշխատեն առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 10-ը: Սպասվում է, որ հանրաքվեի արդյունքները պաշտոնապես կհաղորդվեն ուրբաթ առավոտյան, այն բանից հետո, երբ տվյալներն ստացվեն Շոտլանդիայի բոլոր 32 վարչական շրջաններից:
Ինչպես խմբագրական հոդվածում նշել է Daily Telegraph-ը՝ «ինչպիսին էլ լինեն հանրաքվեի արդյունքները, Մեծ Բրիտանիան այլևս այն չի լինի, ինչ առաջ էր»: Փոխանցում է BBC-ն:
‘