‘Այսօր ՈՒԵՖԱ-ն կհրապարակի Սերբիա — Ալբանիա հանդիպման միջադեպի վերաբերյալ իր որոշումը’

959

Սերբական Politika թերթը պնդում է, որ իր աղբյուրներին հայտնի է դարձել, թե ինչ որոշում է հրապարակելու ՈՒԵՖԱ-ն: Ըստ այդ տեղեկության՝ Սերբիա — Ալբանիա հանդիպումը կվերախաղարկվի չեզոք դաշտում և առանց հանդիսականների: Բայցի դրանից, Սերբիայի հավաքականը Եվրո-2016-ի իր բոլոր տնային հանդիպումները կանցկացնի առանց հանդիսականների: Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան նաև խոշոր տուգանք կվճարի:

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն հոկտեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 14:30-ին կհրապարակի Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա — Ալբանիա հանդիպման միջադեպի վերաբերյալ իր որոշումը: 

Այսպիսով, այս տեղեկատվության հաստատվելու դեպքում, առանց հանդիսականների կանցկացվի նաև 2015թ. սեպտեմբերի 4-ին կայանալիք Սերբիա — Հայաստան հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Վայոց ձորի մարզպետը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Վալդեսը կշարունակի իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում’