‘
Այսօր` հունվարի 7-ին, աշխարհի ուղղափառները նշում են Սուրբ Ծնունդը:
Հատկանշական է, որ աշխարհի քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը Սբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին: Իսկ, ահա, մի շարք ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում` Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Չեռնոգորիայում եւ Եթովպիայում Քրիստոսի ծնունդը նշում են հունվարի 7-ին, իսկ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6 -ին:
‘