‘Այսօր Ռոնալդուն դարձավ 30 տարեկան. 10 փաստ, որոնք դուք դեռ չգիտեք (տեսանյութ)’

885

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն այսօր նշում է իր ծննդյան 30-րդ տարեդարձը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» կազմում պորտուգալացի ֆուտբոլիստը 2 անգամ ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը (2013, 2014): Ռոնալդուն «Ոսկե գնդակին» արժանացել է նաև 2008 թվականին, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Ռոնալդուն 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում (2007, 2008, 2009), նվաճել է Անգլիայի Գավաթը (2004), «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա նաեւ հաղթել է «Չեպիոնների լիգայում» (2008) եւ աշխարհի ակումբային առաջնությունում (2008):
2012 թվականին պորտուգալացի հարձակվողը «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2011 եւ 2014 թվականներին նվաճել է Իսպանիայի Գավաթը, 2014 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգայում, նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը եւ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:
Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրո-2004-ում Ռոնալդուն դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Եվրո-2012-ում՝ բրոնզե մեդալակիր:
Ծննդյան հոբելյանի կապակցությամբ ներկայացնւմ ենք պորտուգալացի աստղի մասին 10 փաստ, որոնք հավանաբար, դուք դեռ չգիտեք:

1.Երբ Ռոնալդուն լույս աշխարհ եկավ, ծնողները երկար ժամանակ վիճում էին, թե ինչ անունով կոչեն փոքրիկին:Մայրը պնդում էր, որ անունը Քրիստիանո լինի: Սակայն հայրը ոչ մի կերպ չէր համաձայնում: Ամերիկյան ֆիլմերի մեծ երկրպագուն շատ էր ուզում փոքրիկին հանրաճանաչ դերասան, իսկ հետո նաև ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին՝ նրա անունով կոչել: Ֆուտբոլիստի անձնագրից արդեն պարզ է դառնում, թե ծնողները ինչպես են լուծել այդ հարցը՝ Քրիստիանո Ռոնալդու:

2. Ռոնալդուն հիվանդագին ինքնասիրահրված մարդ է: Հավանաբար, հենց դրա շնորհիվ էլ հասել է այն ամենին, ինչ հիմա ունի: Ինչպես թիմային, այնպես էլ անհատական պարտությունները պորտուգալացին շատ ծանր է տանում: Այդպիսի оրինակներ շատ կան,օրինակ,նրա վարքագիծը «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ: 2013 թվականին, երբ չորրորդ անգամ անընդմեջ Լեոնել Մեսսին նվաճեց այդ տիտղոսը, Ռոնալդուն, իհարկե, ոչ մեկին չսպանեց, բայց նրա դեմքին հայտնված բազմանշանակ ժպիտն արդեն ամեն ինչի մասին ասում էր: 2014 թվականին երկար սպասված հաջողությունից հետո, Ռոնալդուն երջանկությունից արտասվում էր, իսկ 2015-ին՝ գոռում:
3.Ռոնալդուն շատ զգացմունքային է: 2014 թվականի սկզբին Էյսեբիոյի մահը ցնցեց ողջ Պորտուգալիան: Ռոնալդուն այդ ողբերգությունը շատ ծանր տարավ տարավ: Գուցե նրա համար, որ ֆուտբոլիստը հաճախ էր շփվում այդ հզոր «Սև մարգարիտի» հետ: «Ռեալ»-«Սելթա» խաղից առաջ, երբ Էյսեբիոյի հիշատակին լռության րոպե հայտարարվեց, մեր հերոսը հազիվ էր զսպում արցունքները:
4.Ռոնալդուն Պորտուգալիայի պատմության լավագույն ռմբարկուն է. միջազգային 118 խաղում 52 գնդակ: Երևի թե, աշխարհի որևէ երկրի ոչ մի հավաքական խաղը այդքան պայմանավորված չէ մեկ ֆուբոլիստի խաղով, որքան եվրոպական բրազիլացիներինը:
5.Ռոնալդուի՝ շվեդների հետ անցկացրած հրաշալի խաղը և այն չորս գոլերը երկու հանդիպումներում, որոնց շնորհիվ պորտուգալացիները հնարավորություն ստացան մեկնելու Բրազիլա, ոգևորել է անգամ հանրաճանաչ երգահան Պեդրու Աբրունյոային և վերջինս մի շատ գեղեցիկ երգ է ստեղծել այս առիթով:
6. Ֆուտբլիստի հանրահայտ դիրքը՝ ոտքերը ուսերից լայն, նշանակում է ոչ միայն, որ այդ պահին ֆիզկուլտուրայի դաս է, այլև այն, որ դարպասապահները պետք է պատրաստվեն գնդակը դարպասից հանելուն: Տուգանայինից նրա հարվածները սլանում են անհավանական հետագծով:
7.2013 թվականի ամռանը Ռոնալդուն վրիպեց տուգանայինից, երբ ստուգողական հանդիպում էր անցկացնում «Բորմունտի» հետ: Գնդակը սլացավ դեպի տրիբունա, որտեղ հակառակորդ թիմի երկրպագու,11-ամյա մի տղա՝ Չարլին, ձեռքով կանգնեցրեց գնդակը: Արդյունքը՝ ձեռքի կրկնակի կոտրվածք: «Սա ձեռքը կոտրելու ամենաանհավանական եղանակն է: Սովորաբար, ես դա այլ կերպ եմ անում, օրինակ, ընկնում եմ ծառից: Այսպիսի իրավիճակը դժվար է կանխատեսել, այն ում հետ ասես կարող է պատահել, սակայն, եթե ես ձեռքով չպահեի գնդակը, ապա կկորցնեի դիմացի ատամներս»,-կատակել է տղան:«Արքայական ակումբը» տուժած տղային է նվիրել մարզաշապիկ՝ ֆուտբոլիստների ստորագրություններով:
8. Ռոնալդուն ինքն է իրեն կերտել: Իհարկե, կասկած չկա, որ նա տաղանդավոր է: Սակայն տաղանդ ուներ նաև մյուս պորտգալացին՝ Կուարեժման, ում, նույնիսկ, Ռոնալդուից բարձր էին դասում: Որտե՞ղ է նա հիմա: Ռոնալդուն անդադար աշխատել է, մարզվել ու կատարեագործվել: Նրա համար յուրաքանչյուր ժամը,օրն ու ամիսը անցնում է քրտնաջան աշխատանքի մեջ:
9.Քրիստիանո Ռոնալդուն որդի ունի: Նա ծնվել է 2010 թվականին: Պորտուգալացին նախընտրում է չխոսել որդու մոր մասին: Նա շատ է սիրում իր տղային և նույնիսկ գոլեր է խփում փոքրիկի պատվին:2013 թվականին Պորտուգալիա-Շվեդիա ընտրական խաղից առաջ որդին անսպասելիորեն հարցրեց հորը.«Հայրիկ, կարելի՞ է այսօր ես քեզ հետ քնեմ»: Լրագրողները ծիծաղեցին, իսկ պորտուգալացին հայրաբար ժպտաց ու մեծ քնքշանքով նայեց տղային: Պատահական չէ, որ ոչ ոք չզարմացավ, երբ Ռոնալդուն վերջին երկու տարիների «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ իր որդու հետ էր: Պորտուգալացի աստղը շատ հոգատար հայր է:
10.2013 թվականի դեկտեմբերի կեսերին Ռոնալդուն բացեց սեփական թանգարանը: Այդ պատմական իրադարձությունը տեղի ունեցավ ֆուտբոլիստ ծննդավայրում՝ Մադեյրա կղզու վրա գտնվող Ֆունշալ քաղաքում: Նրա նվաճած բոլոր տիտղոսները այստեղ են յուրաքանչյուրը կարող է տեսնել դրանք: Այս քաղաքում է կանգնեցվել նաև ֆուտբոլիստի արձանը՝ նրա սիրած դիրքում: Այնպես, որ պորտուգալացին հանգիստ խղճով և մեծ սիրով է այցելում իր հարազատ քաղաքը:

Նախորդ հոդվածը‘Առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում երիտասարդին ձերբակալել են երթեւեկությանը խոչընդոտելու համար ‘