‘
Այսօր, ժամը 15:00-ին տեղի կունենա ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որը հեռարձակվելու է ԱՀ կառավարության ֆեյսբուքյան էջով: Այդ մասին տեղեկացնում է Հարությունյանի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով, հարցեր ենք հավաքագրելու նաև առցանց տարբերակով:
«Ուստի, լրագրողներից ովքեր ցանկանում են առցանց հարց հնչեցնել, պետք է դրանք գրեն ուղիղ հեռարձակման վերաբերյալ գրառման ներքո՝ մեկնաբանության տեսքով»,- փոխանցում է Արտակ Բեգլարյանը:
‘