Այս ամենը Նախագահի հանդեպ կատարած պետականակործան արարքի հետևանքն է

1591

Կարեն Աբգարը Ֆեյսբուքում գրել է.

«Մի ամբողջ ազգ… մի ամբողջ ազգ` իր երկու հայկական պետություններով, իր անմեղ մանուկներով, անօգնական ծերերով, իր ապագայի սերունդներով, 98֊ի փետրվարի 3֊ի ստոր արքայադավ սողունների իրականացրած հեղաշրջման հետևանքով մահացու թունավոր պտուղներն է ճաշակում։

Ազգի և Հայոց պետականության թիկունքից խփել, որպեսզի դիզեն աստղաբաշխական թվի հասնող կարողություն։ Արտասահմաններում ծննդաբերեն իրենց սիրասուն հարսները, սիրելի որդիները օֆշորներում ունենան միլիարդների հասնող գումարներ։

Հայե՜ր, կարող եք չսիրել Լևոնին։ Դա ձեր իրավունքն է։ Լևոնը կոնֆետ չի, որ մեկս սիրենք, մեկս չսիրենք։ Բայց գոնե ազնվություն ունեցեք ու ընդունեք, որ այս ամենը Նախագահի հանդեպ կատարած մի խումբ նզովյալների պետականակործան արարքի հետևանքն է»։

Նախորդ հոդվածը«Ինտերը» հաղթել է 10-0 հաշվով. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն բանակցություններ է վարում Քեյնի հետ