Այս շաբաթ ֆրանսիական ՊՍԺ-ն կհայտարարի Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագիր կնքելու մասին, հաղորդում է Goal.com-ը։ Իտալական եւ ֆրանսիական մամուլը գրել էր, որ 22-ամյա դարպասապահն արդեն կքնել է պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2026 թվականը։ Դոնարումայի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո։
Հունիսի 30-ին ավարտվել է նրա պայմանագիրն իտալական «Միլանի» հետ։ Դոնարուման ազատ գործակալի կարգավիճակում է միացել փարիզյան ակումբին։
Անցած մրցաշրջանում Դոնարուման «Միլանի» հետ մասնակցել է 48 հանդիպման, բաց է թողել 54 գոլ, 15 խաղում անառիկ է պահել դարպասը։
Դոնարուման Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիայի հետ դիմակայությունում հետ մղեց հետխաղային 11 մետրանոցներից երկուսը եւ ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։