‘Այս պահի դրությամբ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 3 կազմակերպություններ’

1346

2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններն այս պահին երկուսն են՝ Այ Սի Ի Էս (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ): Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Տեղական հասարակական կազմակերպություններից առայժմ մեկն է դիտորդական առաքելություն իրականացնելու՝ «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը» (63 դիտորդ):

Նախորդ հոդվածը’11 մարդատար եւ հրշեջ մեքենան դուրս են բերվել ձնաբքից’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը «լույս է սփռում» «Մխիթարյան» կրթահամալիրի հետ կապված անանուն նամակի վրա’