‘Այս տարի «Կինոաշուն» ծրագիրը նվիրված կլինի Փարաջանովի 90-ամյակին’

917

2014 թվականին «Կինոաշուն» ծրագիրը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը: Նրա ասելով, «Կինոաշուն-2014»-ը կմեկնարկի Արցախում:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում ցուցադրվում են տարբեր տարիների հայկական ֆիլմեր: Անցյալ տարի ծրագրում ներգրավվել էին հանրապետության մարզերը, բուհերը, բանակային ստորաբաժանումներն ու սահմանամերձ գյուղերը: Հանդիսատեսը հնարավորություն էր ստացել դիտելու լավագույն խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը, որոնց թվում` միջազգային կինոփառատոններում պարգևների արժանացած ֆիլմեր:

«Կինոաշուն» ծրագիրը դուրս է եկել սովորական կինոցուցադրությունների շրջանակից, չէ որ ծրագրի շրջանակում ընթանում են նաև պրեմիերաներ, շնորհանդեսներ, նշվում են ականավոր կինոգործիչների հոբելյաններ: «Կինոաշուն-2013»-ը նվիրված էր հայկական կինոյի 90-ամյակին: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2013-ին կազմել է 2.997 մլրդ դոլար’