‘Այս տարի օդային ճանապարհով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 41000 մարդ’

635

2013թ. հունվարից օգոստոս ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 34 445 մարդ: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած «Զվարթնոց» օդանավակայանի 2012-2013թթ. հունվար-օգոստոս ամիսների հիմնական արտադրական ցուցանիշների վերաբերյալ» վերտառությամբ տեղեկանքի տվյալների համաձայն՝ այս տարվա 8 ամսվա ընթացքում  «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 552 625 մարդ, ժամանել՝ 518 180 մարդ:

Գյումրիի Շիրակ օդանավակայանով 8 ամսվա ընթացքում  Հայաստանից մեկնել է 25 881, ժամանել՝ 18 040 մարդ: Բացասական սալդոն կազմել է 7 841:

Ներկայացված են նաև բեռների և թռիչքների վիճակագրությունը:

Վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Կարեն Ավագյանը հրաժարվում է Փուչիկների տոնի կազմակերպչի «դափնիներից». Հարցազրույց’
Հաջորդ հոդվածը‘Սպառողական գների աճով Հայաստանն առաջատարների թվում է’