‘
2012 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 19–ն ընկած ժամանակաընթացքում բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական գործունեություն ծավալող կազմակերպություններից դադարեցման դիմում է ներկայացրել 7-ը, իսկ 2013թ. նույն ժամանակահատվածում` 10-ը։
Եթե 2012-ի այդ նույն ժամանակահատվածում կասեցման դիմում է ներկայացրել 1 կազմակերպություն, ապա 2013-ին` 2-ը։
Թե՛ անցած, թե՛ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 19–ը գործունեության լիցենզիա է ստացել նույնքան` 24-ական կազմակերպություն։
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, 2013 թվականին դադարեցման դիմում ներկայացրած 10 կազմակերպությունից 5-ը գործունեությունը շարունակելու է այլ վայրում` ավելացնելով սպասարկման նոր տեսակ, 3-ը վաղուց արդեն չէր աշխատում, իսկ 2-ի գործունեության դադարեցման պատճառը դեռևս չի ճշտել։
‘