‘Այս տարվա երկու ամիսներին Վրաստան է այցելել 101,3 հազար հայաստանցի’

718

Այս տարվա առաջին երկու ամիսներին Վրաստանի պետական սահմանը հատել են 565 հազար 612 այցելուներ, ներառյալ 101,3 հազար հայաստանցի: Այդ մասին մարտի 11-ին հաղորդել Է Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը, հայտնում է Արմենպրեսը:

Ըստ գերատեսչության տվյալների՝ այցելուների ընդհանուր թվից 206,4 հազարը զբոսաշրջիկներ են, 70,2 հազարը՝ տարանցմամբ ճամփորդողներ, իսկ 288,9 հազարը՝ այլ կատեգորիայի այցելուներ:

Այցելուների մեծ մասը՝ 231,5 հազարը, ժամանել են Թուրքիայից, երկրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 128,3 հազար, իսկ երրորդում՝ Հայաստանի (101,3 հազար): Նրանց հաջորդում են Ռուսաստանի (54,4 հազար), Եվրամիության (14,4 հազար), Ուկրաինայի (6,2 հազար), Իրանի (6,2 հազար) եւ այլ երկրների (135,6 հազար) քաղաքացիները:

Վրաստանի ՆԳ նախարարությունն առանձին ներկայացրել Է այն  այցելուների հոսքի վիճակագրությունը, որոնք սահմանը հատում են ռուս-վրացական սահմանի «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետով: Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում այս անցագրային կետից օգտվել Է 35 հազար մարդ, որոնցից 19,4 հազարը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, 9,5 հազարը՝ Հայաստանի, 2,8 հազարը՝ Վրաստանի, 2,1 հազարը՝ Ադրբեջանի եւ 1,2 հազարը այլ երկրների քաղաքացիներ:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» պատրաստ է Ալեգրիին 4-ամյա պայմանագիր առաջարկել’
Հաջորդ հոդվածը‘Հարցում. Ինչո՞ւ է Միքայել Մինասյանը դեսպան նշանակվել’