‘
Արդեն մի քանի տարի շարունակ Այվազովսկու երևանյան հուշարձանը կանգնած է առանց վրձնի: Այս խնդիրը պարբերաբար բարձրաձայնվել է տարբեր անձանց և կազմակերպությունների կողմից: Սակայն Այվազովսկին դեռ անվրձին է …
Վերջերս խնդիրը նորից դարձել է ակտուալ և տարբեր օղակների լայն քննարկման առարկա: Հավանաբար՝ դա կապված է օրերս ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Նարի Յանի կողմից արված հայտարարության հետ: Համաձայն դրա՝ նա պատրաստվում է ցուցահանդես-վաճառք կազմակերպել և գոյացած համեստ միջոցներով վերականգնել Այվազովսկու գողացված վրձինը և մոտակայքում տեսախցիկ տեղակայել:
Այսօր նկարչուհին մամուլի ասուլիս է հրավիրել հենց արձանի մոտ և կրկին հայտարարել իր կողմից նախաձեռնած ցուցահանդես-վաճառքի մասին:
‘