‘Այրվել է մատուռի տանիքը’

1044

Մայիսի 5-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տանը հարակից  «Սրբ. Թերեզա» մատուռում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 22.07-ին: Այրվել է մատուռի տանիքը` 40 քմ և գույքը` ամբողջությամբ:

Նախորդ հոդվածը‘Երևանի ավագանիում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարև Երևանը»’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» դարձավ Իտալիայի 31-ակի չեմպիոն եւ «լողացրեց» իր մարզիչին’