‘Այց Պանթեոն. Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է (Ֆոտոշարք)’

3050

Այսօր պետական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար 83 տարեկան: Այդ կապակցությամբ նրա ընկերները, հարազատները, ինչպես նաև Դեմիրճյանի հիմնած Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամներն ու համախոհները այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված է Դեմիրճյանի աճյունը:

Կարեն Սերոբի Դեմիրճյան 

Հայտնի պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը 1974-88 թթ. ղեկավարել է Խորհրդային Հայաստանը: Ընդդիմացել է 88-ի շարժումը բռնի ձևով ցրելու՝ խորհրդային իշխանությունների որոշմանը, նույն թվականին թողել է Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը:

1991 թ. մինչև 1999 թ. Կ. Դեմիրճյանը գլխավորել է հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998-ին վերադարձել է մեծ քաղաքականություն, առաջադրվել Հանրապետության նախագահի թեկնածու և փաստացի հաղթանակ տարել այդ ընտրություններում։ Հայաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիրն է:

1999թ. Կարեն Դեմիրճյանը Վազգեն Սարգսյանի հետ կազմավորում է «Միասնություն» դաշինքը, որը հաղթանակ է տանում ԱԺ ընտրություններում: Նույն թվականի մայիսին Կարեն Դեմիրճյանը ընտրվում է Ազգային ժողովի նախագահ։

1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում՝ նիստի ժամանակ, Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը աննախադեպ ահաբեկչության զոհ են դառնում:

Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան։

Նախորդ հոդվածը‘Պուտինը՝ ստալինիզմի և նացիզմի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ողբերգություն ծովում. մուսուլմաններին մեղադրում են քրիստոնյաների սպանության մեջ’