Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը, հաղորդել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն:
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին: