Անահիտ Օհանյանը Ֆեյսբուքում գրել է.
«Թշնամու առաջ կզած, սեփական երկրի պատգամավորների վրա ոհմակով հարձակվող ու դրանով հպարտացող իշխանություն։ Սա ձեր իրական դեմքն է անզոր, վախկոտ, բարդույթավորված թուլամորթների հավաքածու, որոնց «հաղթանակի» միակ առաստաղը սեփական խորհրդարանում ծեծկրտուք սարքելն է։
Բա որ այդքան անվախ մարտիկներ էիք, այդ ֆիզիկական պատրաստվածությունը ինչո՞ւ չտեսանք այն ժամանակ, երբ Ալիևը ծաղրում էր ձեր «էպոխան»
Տղա եք, չէ՞։ Բա այդքան «ուժեղ» ու «դուխով» էիք, նույն այդ թափով մի հատ Ալիևի առաջ կանգնեիք։
Մի հատ Էրդողանի առաջ «հոխորտայիք», սահմանը հատող ադրբեջանցու վրա «հարձակվեիք», հայրենիքը պաշտպանելուց այդպես «բռունցք թափ տայիք»։
Թե՞ ձեր ամբողջ գրանցված «հաղթանակները» լինում են միայն ԱԺ դահլիճում:
Կապիտուլյանտի հոգեբանությունը հենց սա է. արտաքին թշնամու առաջ վախից դողալ, բայց տան մեջ ոտնահարել, ծեծել ու հոխորտալ սեփական ստորացվածությունը կոմպենսացնելու համար։
Իրականում ձեր «ուժը» հենց ձեր ամենամեծ խարանն է. դուք վախկոտ եք, որովհետև միայն վախկոտն ու ներքուստ ջարդվածն է պետական թիկնազորի թիկունքում կանգնած բռունցք թափ տալիս։
Ստորացված եք ծնվել, ստորացված մեռնելու եք, ստորացված էլ մնալու եք պատմության մեջ՞:
