Անահիտ Օհանյանը Ֆեյսբուքում գրել է.
«Որքան էլ փորձ արվի Լևոն Տեր-Պետրոսյանին և Հայ ազգային կոնգրեսին մեղադրել իրենց քաղաքական ու գաղափարական գծից շեղվելու մեջ և որոշ մարդկանց մասնակցությամբ նիկոլին ներկայացնել այդ գծի «շարունակող», դա ապացուցվում է ոչ թե խոսքով, այլ քարտեզով։
Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես զգուշացրել է, որ պատերազմը քաղաքական միջոց չէ, այլ քաղաքականության ձախողում, և որ ուժերի հարաբերակցությունը ժամանակի մեջ փոխվելու է ոչ հօգուտ մեզ։
Նրա առաջ քաշած «փուլային կարգավորումը» նշանակում էր մեկ պարզ բան․
պահել հաղթանակը,
պահել Արցախը հայկական,
և գնալ ցավոտ, բայց կառավարելի փոխզիջումների, քանի դեռ ունես ուժ, սուբյեկտություն ու բանակցային սեղան։
Նա չէր խոստանում հաղթանակներ ժողովրդին հաճոյանալու համար, չէր թաքցնում ծանր ճշմարտությունները, և ամենակարևորը` չշփոթեց ցանկությունն իրականության հետ։
Ի հակադրություն նիկոլը հայտարարում էր․ «Արցախը Հայաստան է և վերջ», «նոր պատերազմ նոր տարածքներ», մերժում էր բանակցային ամբողջ նախորդ ժառանգությունը առանց ռազմաքաղաքական ռեսուրսների, առանց դաշնակցային հաշվարկի, առանց ուժի։
Արդյունքում`պատերազմ առանց դիվանագիտության, պարտություն առանց պատասխանատվության, «խաղաղություն» առանց արժանապատվության և ադրբեջանացած Արցախ առանց արցախցու։
Սա նմանություն չէ, պարզապես քաղաքական տարաձայնություն էլ չէ։
Սա հսկա տարբերություն է պետության ղեկավարի և ամբոխի առաջնորդի միջև։
Հ.Գ. Տեր-Պետրոսյանի գիծը շարունակող են համարում մի մարդու, ով կործանել է Արցախը, բայց մինչ օրս «կոնդիցեոներների տակից» չի կարողանում հավաքել Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթերը և անգամ գաղափար չունի այնտեղ ինչ կա գրված»:
