‘Անանդը գեղեցիկ ոճով հաղթեց Արոնյանին’

767

Վեյկ Ան Զեեի շախմատային գերմրցաշարի կենտրոնական պարտիայում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան)։ Աշխարհի չեմպիոնը բացառիկ գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ: Անանդը արդեն 12-րդ քայլում նորույթ կիրառեց, որը Արոնյանին դժվար կացության մեջ դրեց, իսկ 15-րդ քայլից հետո հնդիկ գրոսմայստերը Փ-c5 քայլից հետո շահած դիրք ստացավ: Անկասկած, այս պարտիան կընդգրկվի տարվա լավագույների շարքում:

Ընդ որում, եթե չհաշվենք աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտերը, թերեւս առաջին անգամ վերջին տարիների ընթացքում Անանդը ցույց տվեց իր կարգավիճակին համապատասխան խաղ: Հաղթել սեւերով աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին 23-րդ քայլում. սա խոսում է Անանդի գերազանց տնային պատրաստվածության մասին:

Պարտիան բավական հետաքրքիր մեկնաբանել է միջազգային վարպետ Աման Համբլթոնը:

Այս հաղթանակից հետո Անանդը 3 միավոր է վաստակել: Արոնյանը՝ 1,5: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Արմստրոնգը խոստովանել և ներողություն է խնդրել’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Հալեպի համալսարանում’