‘Անապայում զբոսաշրջիկին քարով հարվածել են Ռուսաստանի հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար’

909

Անապայում հանգստացող կնոջ վրա քար են նետել, րովհետեւ նա ոտքի չի կանգնել Ռուսաստանի պետակամ օրհներգի կատարման ժամանակ, տեղեկացնում է Lenta.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքային լողափներից մեկում, երբ տեղի բարերից մեկի դիջեյը որոշել է միացնել Ռուսաստանի օրհներգը՝ այդ ընթացքում հայտարարելով՝ «Ով սիրում է իր Հայրենիքը, թող ոտքի կանգնի, իսկ նրանց, ովքեր ոտքի չեն կանգնում, քարկոծե՛ք»: Դրանից հետո լողափին պառկած Սվետլանա անունով կնոջն է մոտեցել մի տղամարդ եւ քարով հարվածել է նրան: Ավելի ուշ կինը պատմել է, որ լսել է ոտքի կանգնելու կոչը, բայց չի հետեւել դրան, որովհետեւ հոգնած էր: Միջադեպի ժամանակ նրա ամուսինն ու երեխան ծովում լողում էին: 

Նախորդ հոդվածը‘Արցախում նշում են անկախության հռչակման 23-րդ տարեդարձը’
Հաջորդ հոդվածը‘Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ ֆուտբոլիստները’