‘Անասնաբույժները շան ստամոքսից 43 հատ գուլպա են հանել’

810

Փորթլենդի (Օրեգոն նահանգ) հիվանդանոցի անասնաբույժները վիրահատության ընթացքում շան ստամոքսից հանել են 43 ու կես հատ գուլպա: Ինչպես տեղեկացնում է The Oregon-ը, վիրահատությունից հետո շան առողջությունը լիովին վերականգնվել է:

Վիրահատությունը, որը տևել է ավելի քան երկու ժամ, կատարվել է 2014 թ. փետրվարին, սակայն կլինիկայի աշխատակիցներն այդ մասին միայն սեպտեմբերին են հայտնել: Գերմանական դոգի տերը չի կարողացել բացատրել, թե ինչպես են այդքան գուլպաները հայտնվել շան ստամոքսում: Նա անասնաբույժի է դիմել միայն այն ժամանակ, երբ շունը մի քանի օր ոչինչ չի կերել ու անընդհատ սրտխառնոց է ունեցել: Բժիշկները շան ստամոքսի ռենտգեն են արել  ու պարզել են, որ այնտեղ օտար առարկաներ կան: Սակայն որ դրանք գուլպաներ են, այն էլ՝ այդ քանակի, պարզվել է միայն վիրահատության ընթացքում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ զինվորականներին տեղափոխող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի’