‘Անատոլի Չուբայսին տեղափոխել են հիվանդանոց Մոսկվայում’

1060

«Ռոսնանո»-ի վարչության նախագահ Անատոլի Չուբայսին Մոսկվայում տեղափոխել են հիվանդանոց, հաղորդել է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Հիվանդանոց տեղափոխելու պատճառը ձեռքի երկու դաստակների վնասվածքն է:

«Նրան վիրահատել են՝ դաստակների վնասվածքները հեռացնելու համար»,-  հայտնել է «Ռոսնանո»-ի PR-տնօրեն Դենիս Բելոզյորովը:

Նշվում է, որ Չուբայսը վնասվածքներն ստացել է Հորդանանում, լեռնային գիտարշավի ընթացքում:

Վիրահատությունը հաջող է անցել: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը վատթարացել է’
Հաջորդ հոդվածը‘Ջոհար Դուդաևի որդին տուգանվել է կեղծ անձնագրեր պատրաստելու համար’