‘Անգամ պաշտոնական թվերով՝ նոյեմբերին թանկացումներ են եղել’

848

Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի նոյեմբերին արձանագրվել է 0,9 % գնաճ, ինչը պայմանավորված է մի շարք պարենային ապրանքների 1.6% (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) եւ ոչ պարենային ապրանքների` 0.5 % թանկացումով: Սրանք պաշտոնական թվերն են: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ծառայությունների սակագները նոյեմբերին նվազել են 0.1 %:

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2013-ի հունվար – նոյեմբերին գնաճը կազմել է 4,5 %, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 5,8%, 2013-ի նոյեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ` կազմել է 6.6 %: Մասնավորապես, այս տարվա հունվար — նոյեմբերին, պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) աճել են 1.8%, ոչ պարենային ապրանքներինը` 3.5 %, իսկ ծառայությունների սակագներն աճել են 9.9%: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշերն աճել են 6%, 4,7 % եւ 6,1%, իսկ 2013 թվականի նոյեմբերին, 2012-ի նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) աճել է 5,6%, ոչ պարենային ապրանքներինը` 3.9%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 10.1 %:

Նոյեմբերի գնաճը սննդի շուկայում (1.6 %) պայմանավորված էր հիմնականում, ձկնեղենի, բանջարեղենի եւ կարտոֆիլի 3,3-22 % թանկացումով: Արդյունաբերական ապրանքների գների աճը նոյեմբերին (0.5 %) պայմանավորված էր հիմնականում, արվեստի գործերի` 2.6% եւ անձնական իրերի`2,3% թանկացումով: Սակագների իջեցումը նոյեմբերին (0.1 %) հիմնականում պայմանավորված էր բուժսպասարկման եւ հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների` համապատասխանաբար 1.7% եւ 1.2 % նվազումով:

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի զեկույցը՝ «Սիրիայի ապագան. փախստական երեխաները ճգնաժամ են ապրում»’
Հաջորդ հոդվածը‘Չարլզ Դարվինի և այլ հայտնի անձանց մահվան առասպելներ’