‘Անգելա Մերկելին մի քայլ է բաժանում չորրորդ ժամկետից’

1969

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Բունդեսթագին առաջարկել է Անգելա Մերկելին նշանակել դաշնային կանցլեր:

Թեկնածության պաշտոնական առաջադրումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ՔԴՄ-ՔՍՄ-ն և ԳՍԴԿ-ն համաձայնություն ձեռք բերեցին կառավարություն ձևավորելու կոալիցիոն պայմանագրի հարցում: Կոալիցիոն բանակցությունները շարունակվում էին հինգ ամիս:

«Շատ կարևոր է արագ անցնել աշխատանքի: Եվ ես հուսով եմ, որ կվերընտրվեմ կանցլերի պաշտոնում: Ես կաշխատեմ ամեն ինչ անել ի շահ Գերմանիայի բնակչության: Շատ շնորհակալ եմ»,- իր ելույթում, մասնավորապես, ասել է Մերկելը:

Մերկելի թեկնածության հարցով քվեարկությունը նշանակված է մարտի 14-ին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Վահան Տեր-Ղևոնդյանը՝ Մատենադարանի տնօրեն’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է Բաքվի նարկոլոգիական կենտրոնը հրկիզելու մեջ կասկածվող անձը’