‘Անգլիական ակումբները ռեկորդային եկամուտներ կունենան’

589

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները հաջորդ մրցաշրջանից սկսած կարող են ռեկորդային եկամուտներ ստանալ Մեծ Բրիտանիայում եւ արտասահմանում հանդիպումների հեռարձակման իրավունքների վաճառքից:

Նոր պայմանագրով ակումբները կարող են վաստակել ավելի քան 5 միլիարդ ֆունտ, հայտնում է The Guardian-ը:

Նախատեսվում է, որ եկամուտների մեծ մասը՝ նվազագույնը 3 միլիարդ ֆունտ, կստացվի անգլիական Sky եւ BT ընկերություններին հեռարձակման իրավունքների վաճառքից՝ երեք մրցաշրջանի ժամկետով: Իսկ արտասահմանյան հեռարձակողները կվճարեն 1,4 միլիարդ ֆունտ: BBC ընկերությունը կգնի տուրի բոլոր հանդիպումների տեսության (Match of the Day) իրավունքը առնվազն 178 միլիոն ֆունտով:

Եթե եկամուտների համախառն ծավալը գերազանցի 5 միլիարդը, ապա 2014 թվականի չեմպիոնը առաջին անգամ կարող է վաստակել ավելի քան 100 միլիոն ֆունտ:

Հեռուստատեսության հետ նոր պայմանագրի մանրամասներին Պրեմիեր լիգայի ակումբները կծանոթանան արդեն այս շաբաթվա ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Տաքսիներրի ուղևորափոխադրումների կազմակերպման մասին փաթեթ է ներկայացվել կառավարությունում’
Հաջորդ հոդվածը‘Մարգարիտ Եսայան. Ցավում եմ դատավճռի համար’