‘Անգլիական ակումբների լավագույն մեկնարկը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում’

1666

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում անգլիական ակումբներից Լոնդոնի «Չելսին» է վերջին անգամ դարձել մրցաշարի հաղթող՝ հռչակվելով չեմպիոնների չեմպիոն 2012 թվականին: Դրանից հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների արդյունքներն Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում մեղմ ասած հեռու էին իդեալականից: Ընթացիկ խաղարկությունում պատկերն այլ է: Անգլիական ակումբները լավագույն մեկնարկն են ցույց տալիս: Խմբային փուլի 4 տուրից հետո ընդհանուր հաշվով տարել են 15 հաղթանակ:

 Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում անգլիական ակումբներն ընդհանուր հաշվով անցկացրել են 20 խաղ: Հաղթել են անցկացրած խաղերի 75 տոկոսը:

Անցած խաղարկությունում անգլիական թիմերն անցկացրած 32 խաղում տարել են 14 հաղթանակ: Ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4 տուրից հետո արդեն տարել են 15 հաղթանակ:

Ընթացիկ խաղարկությունում հաղթել են խաղերի 75 տոկոսը, ինչը լավագույն արդյունքն է սկսած 2013/2014 թթ. մրցաշրջանից, երբ անգլիական թիմերն անցկացրած 38 խաղում տարել էին 20 հաղթանակ՝ այսինքն 52.6 տոկոսը: «Չելսին» միակն էր, որ հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Մադրիդի «Ատլետիկոյին»:

Չեմպիոնների լիգայի խաղարկություններում տարած հաղթանակների ամենաբարձր տոկոսն անգլիական ակումբները ցույց էին տվել 2010/11 թթ. մրցաշրջանում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հասավ մինչև եզրափակիչ ու պարտվեց «Բարսելոնային»:  Անգլիական թիմերն անցկացրած 41 խաղում տարել են 24 հաղթանակ՝ այսինքն 58,5 տոկոսը:

2011/2012 թթ. մրցաշրջանում խաղարկությունում հաղթեց «Չելսին»: Այդ ժամանակ անգլական ակումբներն անցկացրած 33 խաղում տարել են 16 հաղթանակ (48,5%):

Անգլիական ակումբներից «Բելքբերն Ռովերսն» է հաղթանակների ամենացածր արդյունքը գրանցել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: 1995/96 թթ. մրցաշրջանում Անգլիայի միակ ներկայացուցիչը մրցաշարում անցկացրած 6 խաղում տարել է ընդամենը 1 հաղթանակ՝ եզրափակելով երկրորդ խումբը:

Նախորդ հոդվածը‘Աբրամովիչը Մոուրինյուին ընթրիքի է հրավիրել «Չելսի» — ՄՅՈՒ խաղից հետո’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’