‘Անգլիական ֆուտբոլային ասոցիացիան դադարեցրել է համագործակցությունը բուքմեյքերների հետ’

2430

ԱՖԱ-ն որոշել է դադարեցնել համագործակցությունը բուքմեյքերական գրասենյակների հետ և խզել է երկարատև համաձայնագիրը առաջատար բուքմեյքերական ֆիրմաներից մեկի՝ Ladbrokes-ի հետ։

Ինչպես հաղորդել է ԱՖԱ-ի գործադիր տնօրեն Մարտին Գլեննը, Ladbrokes ընկերությունն ըմբռնումով մոտեցավ ֆուտբոլային ղեկավարության քաղաքականության փոփոխություններին, ինչի համար երախտագիտություն հայտնեց նրան։

Այս տարվա ապրիլին ԱՖԱ-ն որակազրկեց «Բեռնլիի» կիսապաշտպան Ջոի Բարթոնին բուքմեյքերական գրասենյակներում ֆուտբոլային հանդիպումների խաղադրույքներ կատարելու համար, ինչից հետո սկանդալային խառնվածքով հայտնի ֆուտբոլիստը հայտարարեց, թե շատ տարօրինակ է պատժվել մի բանի համար, ինչի հաշվին եկամուտներ է ստանում ֆուտբոլային ղեկավարությունը՝ հովանավորական պայմանագրեր ունենալով բուքմեյքերական ֆիրմաների հետ։

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» հայց կներկայացնի դատարան Դեմբելեի հարցով’
Հաջորդ հոդվածը‘Մարկոս Պիզելին նոր թիմ ունի’