‘
Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում «Ուեմբլի» մարզադաշտում մրցեցին «Ման. Յունայթեդ»-ն ու «Տոտենհեմ»-ը:
«Կարմիր սատանաներ»-ը կամային հաղթանակ տարան՝ 2:1: Հանդիպման 11-րդ րոպեին Դելե Ալին հաշվի մեջ առաջ մղեց «խթաններ»-ին: Ընդամենը 13 րոպե անց Ալեքսիս Սանչեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ ընդմիջումից հետո Անդեր Էրերան իր գոլով հաղթանակ բերեց «ՄՅու»-ին:
Այսպիսով, «Ման. Յունայթեդ»-ը եզրափակչում է, որտեղ կմրցի «Չելսի» — «Սաութհեմփթոն» զույգի հաղթողի հետ:
«Ման. Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 2:1
0:1՝ Ալի (11′), 1:1՝ Սանչես (24′), 2:1՝ Էրերա (62′)
‘