‘Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականներից 1-ը կմասնակցի «Եվրո-2016»-ի եզրափակչին’

1528

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլը դեռ չի ավարտվել, բայց փլեյ-օֆֆում արդեն որոշակի պատկեր հստակ է։ Մասնավորապես՝ Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները ցանցի միևնույն կեսում են։

1/8 եզրափակչում հանդիպելու են Իսպանիայի և Իտալիայի ընտրանիները։ Գերմանացիների մրցակիցը A, B կամ F խմբերի 3-րդ տեղը գրաված թիմն է։ Ֆրանսիացիներն ուժերն են չափելու C, D կամ E խմբերից մեկի 3-րդ տեղը գրաված հավաքականի հետ։

Այսպիսով՝ Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականներից 1-ը կմասնակցի «Եվրո-2016»-ի եզրափակչին։

Նախորդ հոդվածը‘Ալվարո Մորատա. Իտալիայից վատ մրցակից չէր կարող լինել’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն հերթական անգամ հայտնվել է սկանդալի կիզակետում’