‘Անգլիայի եւ Ուելսի իշխանությունները զգուշացնում են «ուրախացնող գազի» վնասակար ազդեցության մասին’

1144

Անգլիայի եւ Ուելսի իշխանությունները զգուշացրել են «ուրախացնող գազի» վնասակարության մասին: Բժշկության մեջ լայնորեն կիրառվող ազոտաթթուն իր թմրեցնող որակների պատճառով Բրիտանիայում տարածված թմրամիջոց է դարձել:

«Ուրախացնող գազի» սիրահարներն այն ընդունում են փուչիկների միջոցով: Դրա գործածումն արգելված է օրենքով:

Ազոտաթթվի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել թթվածնային քաղցի, որն էլ իր հերթին սպառնում է արյան ճնշումի նվազմամբ եւ սրտային անբավարարությամբ:

Տեղի իշխանությունների ասոցիացիայի տվյալներով, շուրջ 500 հազար երիտասարդ պարբերաբար օգտագործում է ազոտաթթուն որպես թմրամիջոց:

 Լոնդոնի արեւելյան Հաքնի շրջանի իշխանությունները հայտնել են, որ ազոտաթթվի 1200 շիշ են առգրավել ընդամենը մեկ երեկոյի ընթացքում Շորդիչ թաղամասում, որտեղ բազմաթիվ փաբեր եւ ակումբներ կան:

 

 

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Սիսիան-Նորավան ավտոճանապարհին. 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտին Մոնտոյա. «Լուիս Էնրիկեն ֆուտբոլիստներին ազատ գործելու հնարավորություն է տվել» ‘