‘Անգլիայի Լիգայի Գավաթի Եզրափակիչ։ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» 1-1 (1-3 11մ, տեսանյութ)’

1007

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:

Հանդիպման հաշիվը բացվեց 49-րդ րոպեին. «քաղաքաբնակների» կազմում աչքի ընկավ Ֆերնանդինյոն: «Մանչեսթեր Սիթի» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 83-րդ րոպեն, երբ Ֆիլիպե Կոուտինյոն խփեց «Լիվերպուլի» պատասխան գոլը: 

Հանդիպման մնացած ժամանակահատվածում ու լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին, և տիտղոսի ճակատագիրը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով, որն առավել դիպուկ իրացրեցին «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները` 1:3: «Լիվերպուլի» կազմում վրիպեցին Լուկաս Լեյվան, Ֆիլիպե Կոուտինյոն, Ադամ Լալանան: 

ԼԻՎԵՐՊՈՒԼՄԱՆՉ. Ս.

1-1 (0-0)

MC

 

0-1՝ Ֆերնանդինյու 49՛, 1-1՝ Ֆելիպե Կոուտինյո 83՛

 

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 2.Նատանյել Կլին, 17.Մամադու Սախո (4.Կոլո Տուռե, 25), 18.Ալբերտո Մորենո (20.Ադամ Լալանա, 72), 7.Ջեյմս Միլներ, 10.Ֆելիպե Կոուտինյո, 11.Ռոբերտու Ֆիրմինու (27.Դիվոկ Օրիգի, 80), 14.Ջորդան Հենդերսոն, 21.Լուկաշ Լեյվա, 23.Էմրե Ջան, 15.Դանիել Ստարիջ

ՄԱՆՉ. Ս.. 13.Վիլի Կաբալյերո, 3.Բակարի Սանյա (5.Պաբլո Սաբալետա, 91), 4.Վենսան Կոմպանի, 22.Գաել Կլիշի, 30.Նիկոլաս Օտամենդի, 6.Ֆերնանդու Ռեժես (15.Խեսուս Նավաս, 91), 21.Դավիթ Սիլվա (14.Վիլֆրիդ Բոնի, 110), 25.Ֆերնանդինյու, 42.Յայա Տուռե, 7.Ռահիմ Ստերլինգ, 10.Սերխիո Ագուեռո

 

Զգուշացում՝ Նատանյել Կլին 53՛ (Լ), Ալբերտո Մորենո 65՛ (Լ), Ֆելիպե Կոուտինյո 84՛ (Լ), Էմրե Ջան 85՛ (Լ), Ադամ Լալանա 118՛ (Լ), Ֆերնանդու Ռեժես 76՛ (Մ), Վենսան Կոմպանի 87՛ (Մ), Նիկոլաս Օտամենդի 109՛ (Մ), Յայա Տուռե 118՛ (Մ), Ֆերնանդինյու 118՛ (Մ)

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Հոֆենհայմ»՝ 3:1, Մխիթարյանը կրկին լավագույնն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Սեվիլյա» 2-1․ Առաջատարը կամային հաղթանակ է տանում (տեսանյութ)’