‘
Անգլիայում տեղի է ունեցել լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Սուոնսիին»: Մրցաշարում պայքարը շարունակող 16 թիմերը բաժանվել են հետևյալ զույգերի.
«Բորնմութ» – «Միդլսբրո»
«Արսենալ» – «Նորվիչ»
«Բրիսթոլ Սիթի» – «Կրիսթալ Փելաս»
«Սուոնսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»
«Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»
«Լեսթեր» – «Լիդս»
«Տոտենհեմ» – «Վեսթ Հեմ»
«Չելսի» – «Էվերթոն»
Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 23-ին:
‘