‘
Լոնդոնում տեղի ունեցած Sotheby’s աճուրդում վաճառվել է Անգլիայի հավաքականի անհաջողությունների` «ամոթանքի պատը» քանդակը:
1874 թվականից ի վեր այս սև գրանիտե պատին քանդակվել են Անգլիայի ազգային հավաքականի անհաջող ելույթների հաշիվները:
Առաջին գրառումը կատարվել է 1874 թվականին, երբ Անգլիան պարտվել էր Շոտլանդիային 1:2 հաշվով, իսկ վերջինը` 1998 թվականին: Այդ ժամանակ Անգլիայի ընտրանին պարտվել էր Ռումինիային 1:2 հաշվով:
Հաղորդվում է, որ Անգլիայի հավաքականի «ամոթանքի պատը» վաճառվել է 425.000 ֆունտով:
‘