Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ու ազգային թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը դեռ որոշում չունեն համագորկացությունը շարունակելու վերաբերյալ, հաղորդում է The Guardian-ը։
Գարեթ Սաութգեյթի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ Եվրոպայի առաջնության ավարտը, սակայն անգլիացի մասնագետը կասկածներ ունի աշխատանքը շարունակելու նպատակահարմարության հարցում։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան դիտարկում է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի, գերմանացի Թոմաս Տուխելի եւ հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի թեկնածությունները։
52-ամյա Սաութգեյթի ղեկավարությամբ Անգլիայի հավաքականը դարձել է Եվրո-2020-ի փոխչեմպիոն։ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։