Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ կլինի թիմի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի օգնականը, հաղորդում է chroniclelive-ը։
Սթիվ Մաքլարենը 1999-2001-ին եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը։ Հետագայում նա գլխավորել է անգլիական «Միդլսբրոն», «Դերբի Քաունթին», «Նյուքասլը»։
2008թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Անգլիայի հավաքականը Սթիվ Մաքլարենի ղեկավարությամբ չէր կարողացել նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։